211652_close_icon
views-count5415 դիտում article-date 12:01 03-05-2014

Այսօր կկայանա Արթուր Աբրահամ – Նիկոլա Սյելկոչա մենամարտը. ֆոտոշարք

Այսօր` մայիսի 3-ին, Բեռլինում, կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) և Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչայի (26-1, 8 նոկաուտ) մենամարտը: Այս մասին SHAMSHYAN.COM-ին տեղեկացրեցին Արթուր Աբրահամի մամլո ծառայությունից: Երեկ երեկոյան Բեռլինում տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամը կշռում է 76.1 կգ, իսկ Նիկոլա Սյեկլոչան` 76.2 կգ: Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական ARD հեռուստաընկերության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Հայաստանում մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը, սկիզբը ժամը 00.15):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր