Այսօր Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում կկայանա հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտը՝ 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայի հետ:
Նախօրեին երեկոյան կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Մարտին Մուրայինը՝ 75.4 կգ:
Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաընկերության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երևանի ժամանակով` լույս նոյեմբերի 22-ի գիշերը՝ ժամը 01:20-ին:
Լուսանկարները` Սեբաստիան Հեգերի