Արթուր Աբրահամ -Մարտին Մուրայ. հայացքների մենամարտ. ֆոտոռեպորտաժ
Այսօր` նոյեմբերի 18-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի` Մարտին Մուրայի հետ:
Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար հաղթանակը կարևոր է և նոյեմբերի 21-ին ամեն ինչ անելու է հաղթելու համար:
Մարտին Մուրայն ասել է, որ մեծ մենամարտ է սպասվում և ընդգծել է հաղթելու իր ցանկության մասին:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի ''TUI Arena''-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:
Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT հեռուստաընկերության ուղիղ եթերում, նոյեմբերի 21-ին, սկիզբը Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով` լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20:
Լուսանկարները` Սեբաստիան Հեգերի