5381 դիտում
14:05 05-10-2015
Հայանիստ գյուղում վագոն-տնակում բնակվող բազմազավակ ընտանիքի միակ հույսը բարեգութ մարդիկ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզում վագոն-տնակում ապրող Նազարյանների ընտանիքը երկար տարիներ չի կարողացել երեխաներ ունենալ, բայց երկարատև բուժումից հետո այսօր նրանք 3 զավակ ունեն, իսկ շարունակում են տանջվել, որովհետև չեն կարողանում անգամ ցամաք հացով ապահովել երեխաներին։ Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Արարատի մարզի Հայանիստ գյուղի 21 փողոցի 34 տնակի բնակիչներ՝ ամուսիններ, 41-ամյա Աշոտ Նազարյանը և 31-ամյա Ազնիվ Եփրեմյանը: Նրանք պատմեցին, որ արդեն 8 տարի է, ինչ բնակվում են վագոն-տնակում:
Ինչպես նշեցինք, երկար տարիներ ամուսինները երեխաներ չեն կարողացել ունենալ և Ազնիվը բուժում է ստացել: Այժմ ամուսինները ունեն 3 դուստր՝ 8-ամյա Մարիետան, 7-ամյա Գայանեն և 3-ամյա Գոհարը:
Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, տանը միայն աշխատում է Աշոտը, այն էլ հազվադեպ շինարարական աշխատանքներ է կատարում գյուղում: Ազնիվը չի աշխատում, ունի առողջական խնդիրներ, մի քանի անգամ ենթարկվել է ծանր վիրահատությունների:
Ընտանիքն ամսական ստանում է 35,000 դրամ նպաստ, ինչը չի բավականացնում նույնիսկ ծախսված էլեկտրաէներգիայի վճարմանը և տան ցուրտ ու խոնավ պայմաններում երեխաների մոտ առողջական խնդիրներ են առաջանում, սնունդը գնում են պարտքով, իսկ հետո՝ նպաստից մարում:
Անցած շաբաթ երեխաները հիվանդացել էին աղիքային ինֆեկցիայով և տեղափոխվել հիվանդանոց: Վագոն-տնակի տանիքն ամբողջությամբ վնասված է և անձրևի կամ ձյան ժամանակ կաթում է:
Ընտանիքը դիմում է բարեգութ մարդկանց՝ սոցիալական այս ծանր վիճակում օգնության ձեռք մեկնելու խնդրանքով:
[b]Սրտացավ և բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այդ ընտանիքին՝ զանգահարելով 098 49 67 65 հեռախոսահամարով:
[/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+