211652_close_icon
views-count20258 դիտում article-date 09:57 16-03-2017

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում ապրող Մխիթարյանների բազմազավակ ընտանիքին միակ եկամուտ բերող, զույգ հորթուկներով հղի կովը սատկել է. Նրանց հույսը կամեցող մարդիկ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի 4-րդ փողոցի 18 տանը բնակվող Մխիթարյանների բազմազավակ ընտանիքը հայտնվել է անելանելի իրավիճակում, քանի որ նրանց տան միակ եկամտի աղբյուրը՝ զույգ հորթուկներով հղի կովը, սատկել է: Սոցիալական ծանր ու դժվարին պայմաններում ապրում են 5 անչափահաս երեխաներ՝ 11-ամյա Սարգիսը, 9-ամյա Զառան, 6-ամյա Գոհարիկը, 4-ամյա Մանիկը, 9 ամսական Աննան: Երեխաների մայրը՝ 32-ամյա Նարինե Զոհրաբյանը, երկար ժամանակ է, բնակվում է հայրական տանը, քանի որ ամուսինը խմիչքի հետ սեր է ունեցել, ինքն էլ, այլ ելք չունենալով, վերադարձել է հայրական տուն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի անդամներն ասում էին. «Մարտի 11-ին կովը գոմի մեջ ընկել է, իսկ հաջորդ օրը նկատեցինք, որ նստած տեղից չի բարձրանում: Մի քանի օր այդպես մնալուց հետո, մի քանի անգամ անասնաբույժների ենք կանչել, որոնք սրսկումներ են կատարել` խոստանալով, որ 15-20 օր հետո կովը բարեհաջող կծննդաբերի: Այդ ամենի համար նրանցից առաջինին վճարեցինք 6000 դրամ, մյուս անասնաբույժը ասաց՝ այսքան երեխաներ ունեք, ես ձեզանից գումար չեմ վերցնի, իսկ երրորդին տվեցինք 4000 դրամ: Այդ ժամանակ մեզ համար կարևորն այն էր, որ նրանք հույս էին տալիս, թե ամեն բան լավ կլինի: Սակայն 2 օր առաջ զույգ հորթուկներով հղի կովը սատկեց: Միսը ուտելու համար պիտանի չէր և հուսահատված` 50 000 դրամով որպես շներին կերակուր, վաճառեցինք պատահական գնորդի»: Անչափահաս երեխաների մայրը նաև ասում էր, որ երեխաներից 3-ը հագուստ չունենալու պատճառով դպրոց չեն հաճախում, իսկ տան միակ եկամտի աղբյուր կովն էլ սատկեց: Դիմելով կամեցող ու սրտացավ մարդկանց` նրանք խնդրում են` ով ինչով կարող է, օգնության ձեռք մեկնի իրենց՝ այդպիսի անելանելի դրությունից դուրս գալու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր