«Բարսելոնան» ռումինական «Օցելուլ» ակումբին սպառնացել է դատի տալ, եթե վերջինս իր ակումբի էմբլեման չփոխի:
2014թ. «Օցելուլը» իր հիմնադրման 50-ամյակի առթիվ փոխել էր լոգոն, որը չափազանց նման էր «Բարսելոնայի» էմբլեմային: Կատալոնացիները պաշտոնական նամակ են հղել ռումինական ակումբին, որտեղ ներկայացրել են իրենց դժգոհության հիմնավորումները:
«Բարսելոնան» ճիշտ է: Լոգոները նման են իրար: Դա սխալ է, այնպես որ մենք կփոխենք այն: Բոլոր դեպքերում էի ցանկանում այն փոխել, քանի որ մեն երկրպագուները նույնպես դժգոհ էին նոր լոգոյից:
Թիմը կվերադառնա հին խորհրդանիշին, որով դարձել է Ռումինիայի չեմպիոն և մասնակցել Չեմպիոնների Լիգայում», ասել է «Օցելուլի» մարզական տնօրեն Կրիստիան Մունտյանուն: