7202 դիտում
10:30 26-08-2016
«Շտապօգնության» աշխատակիցները սպառնացել են գումարը չբերելու դեպքում դատի տալ հիվանդին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Լարիսա Արսենյանը, ով իր եղբոր ընտանիքի հետ վարձով բնակվում է Արտաշատում՝ սոցիալապես ծանր վիճակում։ Կնոջ խոսքով հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը եղբոր առողջական վիճակը վատացել է։ Զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ հիվանդին տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին։ Այնտեղից էլ խորհուրդ են տվել Արսենյանին տեղափոխել Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, քանի որ շտապ անհրաժեշտ է ստենդավորում։
Արտաշատից Երևան բերելու համար «Շտապօգնության» բժիշկը, տիկին Լարիսայի խոսքով, պահանջել է 25.000 դրամ։ «Այդ պահին մեր ունեցածը 10.000 դրամ էր, դա ենք վճարել։ 15.000 էլ խոստացանք մեկ շաբաթվա ընթացքում տալ, սակայն այնպես եղավ, որ այդ գումարը հայթայթել չկարողացանք։ Մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ զանգում էին մեզ, ասում՝ բերեք այդ գումարը, թե չէ դատի կտանք, այլևս չենք սպասարկի ծեր հիվանդին»,– մանրամասնեց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1759 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1516 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»