6352 դիտում
13:29 29-07-2018
Էրդողանը սպառնացել է դատի տալ ԱՄՆ-ին` F-35 կործանիչների մատակարարումները սառեցնելու համար
Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ իր երկիրը կդիմի միջազգային միջնորդ դատարան, եթե ԱՄՆ-ն արգելափակի իր F-35 կործանիչ ինքնաթիռների մատակարարումը: Նա ընդգծել է, որ Թուրքիան չի ընկրկրի ԱՄՆ-ի սպառնալիքների առաջ և ազատ չի արձակի Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրոնսոնին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ կոնգրեսը մտադիր է կանգնեցնել հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների մատակարարումը ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետ կապված Անկարայի ծրագրերի պատճառով: Սենատորները պաշտպանության բյուջեում փոփոխություն են մտցրել, որի համաձայն՝ պաշտպանության նախարարը պետք է զեկույց կազմի՝ Թուրքիային ինքնաթիռների մատակարարումներում հնարավոր փոփոխությունների գնահատականով: Մինչ զեկույցը պատրաստ չլինի, առաջարկվում է սառեցնել մատակարարումները:
Նմանատիպ նյութեր
3355 դիտում
23:33 28-06-2020
«Ռոլինգ Սթոունզը» Թրամպին սպառնացել է դատի տալ՝ հեղինակային իրավունքները խախտելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1721 դիտում
11:42 02-10-2015
«Բարսելոնան» սպառնացել է դատի տալ ռումինական ակումբին
7199 դիտում
10:30 26-08-2016
«Շտապօգնության» աշխատակիցները սպառնացել են գումարը չբերելու դեպքում դատի տալ հիվանդին. «Իրավունք»
Այս բաժնից
859 դիտում
19:55 05-01-2025
Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ»․ ԱՄՆ պետքարտուղար
907 դիտում
19:32 05-01-2025
Էրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
1378 դիտում
16:16 05-01-2025
Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել