Վրաստանում քաղբանտարկյալներ չկան. Վրաստանի նախագահ
Վրաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, սակայն կան բանտարկյալներ, ովքեր քաղաքական անցյալ են ունեցել: Այդ մասին ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատանը վրացական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իրեն ուղղված հարցին պատասխանել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Ես օրենսդրական նախաձեռնության իրավունք չունեմ, հետևաբար, օրենքներ չեմ գրում և չեմ ընդունում: Երբեմն վետո եմ դնում դրանց վրա, երբ ունեմ դրա հնարավորությունը: Եվ ծանր եմ տանում «քաղբանտարկյալ» բառը և չեմ համաձայնվի այն մտքի հետ, որ Վրաստանում կան քաղբանտարկյալներ: Վրաստանում կան բանտարկյալներ, ովքեր քաղաքական անցյալ: Իսկ այդ հարցերը լուծում են ստանալու լրիվ թափանցիկ գործընթացի միջոցով»,-ասել է նա: