211652_close_icon
views-count57107 դիտում article-date 13:25 01-10-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում BMW-ում առաջացած խոշոր հրդեհից. մեքենան վերածվում է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցած ավտովթար-հրդեհի փաստով: Ժամը 01:30-ի սահմաններում Դավիթ Բեկի և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում հրդեհ է բռնկվել Արմեն Մանուկյանի վարած BMW մակնիշի 02 ՕՍ 202 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին թիվ 3 և 9 հրշեջ-փրկարարական ջոկատները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել վարորդին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև ավտոմեքենայում հրդեհի առաջանալը վարորդը բախվել է նշված հատվածում գտնվող Range Rover մակնիշի 51 CՕ 111 համարանիշի ավտոմեքենային, որից հետո հարվածել է այնտեղ գտնվող ավտոտեխսպասարկման կետի ճաղավանդակին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես են փրկարարները պայքարում BMW-ում առաջացած կրակի դեմ, սակայն մեքենան վերածվում է մոխրակույտի: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր