211652_close_icon
views-count23185 դիտում article-date 16:59 19-02-2016

Լոռու մարզում Opel-ում առաջացած հրդեհից հետո մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Ձորագետի վարչական տարածքում, հրդեհ է բռկվել Ձորագետի բնակիչ Արթուր Վանեսյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 06 ԼU 572 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով՝ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, որից հետո գազաբալոնը հանել են մեքենայի միջից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան ամբողջովին մոխրակույտի է վերածվել: Հրշեջ-փրկարարները մարել են նաև ավտոմեքենայի մոտ գտնվող փայտե էլեկտրասյունը, որը նույնպես կրակի էր մատնվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր