211652_close_icon
views-count102711 դիտում article-date 23:48 05-05-2019

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. «Գնունու» շուկայի դիմաց բախվել են Toyota-ն, BMW-525, Volkswagen Golf-ը և Chevrolet Niva-ն. առաջացած հրդեհից Chevrolet-ը վերածվել է մոխրակույտի. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, մայիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, դեռեևս անհայտ պայմաններում Վարդանանց փողոցի 22 հասցեում՝ ժողովրդին հայտնի «Գնունու» շուկայի մոտ բախվել են Toyota Corolla մակնիշի 35 VG 255 համարանիշի, BMW-525 մակնիշի 36 AD 487 համարանիշի, Volkswagen Golf մակնիշի 88 MM 858 համարանիշի և Chevrolet Niva 104 NV 01 համարանիշի ավտմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով Chevrolet Niva-ն բախվել է նույն փողոցի թիվ 254 էլեկտրասարքավորումների խանութ-կրպակին և էլեկտրասյանը, ինչից էլ հրդեհ է բռնկվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն ըստ նախնական տեղեկությունների, վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից: Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն ու խանութ-կրպակի աշխատակցները պայքարել են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է ու արդեն ժամանած հրշեջները մարել են Chevrolet Niva-ում առաջացած հրդեհը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ ու նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: Հրեդեհի հետևանքով ամբողջովին այրվել են խանութ-կրպակի գիպակարտոնից երեսապատման հատվածը, էլեկտրասյան վրա տեղադրված վահանակում եղած 16 էլեկտրահաշվիչներն ու մալուխը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենաներից 3-ը, որոնցից մեկը՝ Chevrolet Niva-ն, եղել են կայանված: Ոստիկանություն պարզում է նաև այս տեղեկության իսկությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր