Բաքվի փողոցներում ազատորեն երիկամի վաճառքի մասին հայտարարություններ են տարածում
Բաքվում կարելի է գնել բացառապես ամեն ինչ, նույնիսկ մարդկային օրգաններ, գրում է haqqin. az-ը:
Ադրբեջանական սոցցանցերում արագորեն տարածվում են երիկամների վաճառքի մասին 3 հայտարարարություններ:
Նրանցից մեկի վրա գրված է. «Վաճառվում է երիկամ, 1-ին խմբի՝ 40 հազար մանաթ»: Երկրորդի վրա գրված է. «Վաճառվում է երիկամ՝ 2-րդ խմբի՝ 50 հազար մանաթ»: Իսկ երրորդ հայտարարության մեջ երիկամը կարելի է գնել 70 հազար մանաթով:
Բոլոր 3 հայտարարությունների վրա նշված են 3 տարբեր հեռախոսահամարներ:
[img]/ups/images/0690474001443688107288485.jpg[/img][img]/ups/images/0196581001443688103713696.jpg[/img]