Դարեր ի վեր անգնահատելի է եղել հայ կնոջ դերը մեր կյանքում. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական ընդունելության շրջանակներում շնորհավորել է աշխատակազմի կանանց և վարչական շրջանի մանակպարտեզների, դպրոցների և մշակութային հաստատությունների տնօրեններին և ներկայացուցիչներին:
Մարտի 8-ի կապակցությամբ՝ բարեխիղճ և նվիրված աշխատանքի, ինչպես նաև սերունդների դաստիարակման գործում ներդրած ավանդի համար Ա. Սադոյանը պատվոգրեր է հանձնել ոլորտի լավագույն աշխատակիցներին:
Շնորհավորելով տոնի առթիվ՝ Ա.Սադոյանը նշել է. «Դարեր ի վեր անգնահատելի է եղել հայ կնոջ դերը մեր կյանքում, այդպիսին է այն նաև այսօր: Հայ կինը արժանի է գովեստի` իր անհուն նվիրվածության և անսպառ բարության համար:
Մաղթում եմ, որ լինեք ինքնաբավ, շարունակեք փայլել Ձեր բնատուր գեղեցկությամբ և իրականացնեք Ձեր բոլոր նվիրական նպատակներն ու երազանքները՝ Ձեզ բնորոշ իմաստությամբ ու խոհեմությամբ»:
Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը և վարչության աշխատակիցները, արվեստի և մշակույթի գործիչներ, հյուրեր:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված տոնական ընդունելությունը ուղեկցվել է դասական երաժշտությամբ և հյուրասիրությամբ: