Աշխարհի բազմաթիվ երկրների առաջձնորդներ արդեն Նյու Յորքում են` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
Շուրջ 60 երկրների առաջնորդներ արդեն Նյու Յորքում են, որտեղ կմասնակցեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին:
60 երկրների առաջնորդների, նախագահների, վարչապետների հավաքը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բնութագրեց որպես ցնցումների և հույսերի ժամանակաշրջան։
Նստաշրջանի առանցքային հարցը լինելու է Սիրիան:
Այսօրվա նիստում ելույթ են ունենալու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով արդեն ժամանել է Նյու Յորք։
Նշենք, որ վերջին 10 տարվա մեջ սա Ռուսաստանի նախագահի առաջին մասնակցությունն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։