3464 դիտում
23:20 14-09-2017
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանին
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը մասնակցում են Չինաստանի Չենդու քաղաքում սեպտեմբերի 11-ից 16-ն անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 22-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի զեկույցները, կազմակերպությանը նոր երկրների անդամակցության հարցը, 2016-2017թթ. ծրագրով նախատեսված կատարված աշխատանքները, զբոսաշրջիկների պաշտպանության և զբոսաշրջային ծառայություններ մատուցողների իրավունքների և պարտականությունների մասին կոնվենցիան, հաստատվել են կազմակերպության գործունեության 2017-2018թթ. ծրագիրը և բյուջեն:
Քվեարկությամբ ընտրվել են գործադիր խորհրդի անդամ երկրները, գլխավոր ասամբլեայի 23-րդ նստաշրջանի անցկացման վայրն ու ամսաթվերը և 2018 թվականին Զբոսաշրջության միջազգային օրվա տոնակատարության հյուրընկալող երկիրը:
Միջոցառման շրջանակում Զարմինե Զեյթունցյանը և Մեխակ Ապրեսյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների հետ:
ՄԱԿ ԶՀԿ գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում 2018-2021թթ. ժամանակահատվածի համար ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար է ընտրվել Վրաստանի կառավարության կողմից առաջադրված թեկնածու Զուրաբ Պոլոլիկաշվիլին:
Նմանատիպ նյութեր
1733 դիտում
13:08 29-05-2019
Զբոսաշրջության կոմիտեն մասնակցում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստին
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»