1964 դիտում
14:36 14-09-2016
Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանը
Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանը՝ համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհրդակցական մարմինը, որն ամեն տարի հավաքում է բոլոր 193 պետությունների առաջնորդներին։
Նստաշրջանը, բացվել է երեկ, տեղի ժամանակով 15:00-ին, ավանդական լռության րոպեով՝ աղոթքի ու մտորման համար։ 71-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Ֆիջիից դիվանագետ Փիթեր Թոմսոնը: Նստաշրջանի առաջին օրերին կլուծվեն հիմնականում ընթացակարգային հարցեր, այդ թվում՝ կապված Վեհաժողովի վեց հիմնական հանձնաժողովների օրակարգի հետ: Ասամբլեայի դիտարկմանն է ներկայացվել 170 հարց։ Օրակարգում ներառված են Աֆրիկայի երկրների զարգացման խնդիրները, մարդասիրական օգնության ցուցաբերման գործում ջանքերի համակարգումը, արդարադատության աջակցումն ու միջազգային իրավունքի զարգացումը։
Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու հարցերի շարքում կքննարկվի դրությունը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի հարցը, դրությունը Աֆղանստանում, կիպրական հարցը, իրավիճակը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և այլն։
Նաև աշխատանք կտարվի թմրանյութերի վերահսկման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, խաղաղարար գործողությունների ֆինանսավորման հարցերով, քննարկումներ կծավալվեն նաև զինաթափման հարցով։ Ավանդաբար կդիտարկվեն մարդու իրավունքների, ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության վերացման հարցերը։
Ամենամյա ընդհանուր բանավեճերը կմեկնարկեն սեպտեմբերի 20-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 26-ը: Սեպտեմբերի 20-ին կմեկնարկեն ընդհանուր բանավեճերը: Ավանդույթի համաձայն՝ այդ օրն առաջինը Վեհաժողովի ամբիոն կբարձրանան Բրազիլիայի և ԱՄՆ-ի առաջնորդները: Իսկ մինչ այդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ պետություններին կներկայացնի ՄԱԿ-ի աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը:
Ելույթ ունեցողների նախնական ցուցակի համաձայն՝ օրվա առաջին կեսին նախագահ Օբամայից հետո ելույթ կունենան Չադի եւ Ֆրանսիայի նախագահները, ինչպես նաև Գայանայի, Քաթարի, Արգենտինայի, Սլովակիայի, Մալավիի, Հորդանանի, Շվեյցարիայի և Պերուի ղեկավարները: Նույն օրը ծրագրվում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի ելույթը:
Նմանատիպ նյութեր
2651 դիտում
11:59 21-09-2018
Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանը․ համաժողովին ներկա կլինեն 84 պետությունների ղեկավարներ
1964 դիտում
20:02 28-09-2015
Աշխարհի բազմաթիվ երկրների առաջձնորդներ արդեն Նյու Յորքում են` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
Այս բաժնից
1117 դիտում
22:53 08-02-2025
Թրամփը մտադիր չէ արքայազն Հարիին ԱՄՆ-ից «դուրս շպրտել». New York Post
1069 դիտում
22:31 08-02-2025
Կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը
1237 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է