Ոչ թե Ռուսաստանն է վտանգ ներկայացնում Եվրոպայի համար, այլ՝ Հունգարիան. Իտալիայի վարչապետ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ Եվրոպան ապագա չունի առանց Ռուսաստանի:
«Ողբերգական սխալ կլիներ, եթե մտածեինք Եվրոպայի ապագայի մասին, որում չկա Ռուսաստանը»,-ասել է Ռենցին Clinton Global Initiative ֆորումում իր ելույթի ժամանակ:
Նա ընդգծել է, որ ներկայումս Եվրոպայի համար սպառնալիք է ոչ թե Ռուսաստանը, այլ Հունգարիան, որը սկսել է հերթական պատի կառուցումը սահմանին:


