ԼՂ հակամարտությունը Եվրոպայի համար վտանգ է ներկայացնում. Ջոն Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը Եվրոպայի համար վտանգ է ներկայացնում: Այդ մասին տեղեկություն է տարածել ԵԱՀԿ կայքը:
«Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը միակ վտանգը չէ, որին բախվել է Եվրոպան: Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Մոլդովայում, Վրաստանում ձգձգված հակամարտությունները նույնպես վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար»,- ասել է Քերին իր խոսքում: