Ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպայի համար վտանգ է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անհանգստության առիթ է շարունակում մնալ։ Այդ մասին Համբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով կայացած 23-րդ բնիստի ժամանակ հայտարարլե է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, տեղեկացնում է ԵԱՀԿ կազմակերպության կայքը։
«Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը միակ վտանգը չէ, որին բախվել է Եվրոպան: Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաեւ Մոլդովայում, Վրաստանում ձգձգվող հակամարտությունները նույնպես վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար»,- ասել է ԱՄն պետքարտուղարը։
Հիշեցնենք, որ այսօր Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է, որ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։