Ռուսաստանը և Ուկրաինան գազի հարցում համաձայնության են եկել
Ռուսաստանը և Ուկրաինան Եվրոպական միության միջնորդությամբ ընդհանուր հայտարարի են եկել գազի մատակարարումը վերականգնելու շուրջ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը:
Նա նշել է, որ Բրյուսելում բանակցություններն ընթացել են շուրջ 6 ժամ, հստակեցվել են բոլոր տեխնիկական հարցերը:
Ըստ պայմանավորվածության՝ Ռուսաստանը կնվազեցնի գազի սակագինը 1000 խմ-ի դիմաց 252 ԱՄՆ դոլարից մինչև 232 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը դադարեցրել է գազամատակարարումը այս տարվա հուլիսի 1-ից, քանի որ Ուկրաինան հրաժարվել էր կանխավճար տալ: