Արժույթի միջազգային հիմնադրամը և Ուկրաինան համաձայնության են եկել 700 մլն դոլար տրանշի վերաբերյալ․ «Ամերիկայի ձայն»
Արժույթի միջազգային հիմնադրամը և Ուկրաինան հայտարարել են համաձայնագրի մասին, որը կարող է ճանապարհ բացել Կիևին՝ 700 միլիոն դոլար տրանշ ստանալու և մինչև հունիս ամիսը 5 միլիարդ դոլարի վարկային ծրագիրը երկարացնելու համար: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ուկրաինան անցյալ տարի համաձայնության եկավ ռեզերային վարկի տրամադրման հարցում, երբ հայտնվեց ճգնաժամի մեջ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Այնուամենայնիվ, վարկերի տրամադրումը կանգ էր առել բարեփոխումների և Կենտրոնական բանկի անկախության շուրջ առաջ եկած հարցերի պատճառով:
Նոր համաձայնագիրը կաջակցի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությանը, որը բազմիցս հետաձգել է ԱՄՀ -ից նոր վարկեր ստանալու ժամկետների կանխատեսումները և քննադատության ենթարկվել բարեփոխումների դանդաղ ընթացքի համար:
ԱՄՀ -ից հայտնել են, որ 5 միլիարդ դոլարի համաձայնագրի ուսումնասիրման ավարտը թույլ կտա երկրին տրամադրել մոտ 700 միլիոն դոլար:
Զելենսկին ասել է, որ ակնկալում է, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը կհաստատի համաձայնագիրը նոյեմբերին:
«Սա թույլ կտա Ուկրաինային ստանալ մոտ 700 մլն դոլար և ևս մեկ անգամ կհաստատի մեր սերտ համագործակցությունը»,- Twitter- ում գրել է Ուկրաինայի նախագահը: