211652_close_icon
views-count1405 դիտում article-date 23:32 05-05-2014

ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում

ԵՄ երկրների դեսպաները անցկացնելով արտահերթ հանդիպում Ռուսասատնի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հարցով, չեն եկել ընդհանուր եզրակացության, այս մասին հաղորդում է РИА «Новости» -ին հղում անելով ԵՄ ղեկավար կազմին մոտ կանգնած աղբյուրին: «Կայացել է արտահերթ հանդիպում հետագա սահմանափակող միջոցներ ձեռնարկելու քննարկման համար: Որոշում չկա, աշխատանքները շարունակվում են դեսպանների մակարդակով»,-ասել է նա: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը նախատեսվում է մայիսի 12-ին:

Նմանատիպ նյութեր