Սիրիայի ներկայացուցիչները Ժնևում համաձայնության են եկել 7 հազար ձերբակալվածների ազատ արձակելու հարցում
Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը Ժնևում համաձայնության են եկել 7 հազար ձերբակալվածների ազատ արձակելու հարցում: Ինչպես հաղորդում է BBC-ին բանակցությունների 2-րդ օրը` հունվարի 26-ին, ընդդիմությանը հաջողվել է հասնել կանանց և երեխաների ազատ արձակման:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները նաև նշել են, որ առավոտյան նիստի ժամանակ կներկայացնեն 45 հազար ձերբակալվածների ցուցակը: