211652_close_icon

Իրանը Մեքքայում զոհված ուխտավորների հիշատակին եռօրյա սուգ է հայտարարել

views-count2062 դիտում article-date 12:35 25-09-2015
Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել Մեքքայում հաջի ժամանակ հրմշտոցից զոհված ուխտավորների հիշատակին: Այդմասին հայտնել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին: Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետք է ընդունեն կատարվածի մեջ իրենց մեղքը: Խամենեին նշել է, որ ողբերգությունը տեղի չոր ունենա, եթե սաուդցի պաշտոնյաները չցուցաբերեին անտարբերություն ու ոչ ճիշտ գործողություններ: Հիշեցնենք, որ հաջի ժամանակ մահացել է 700-ից ավելի ուխտավոր: Զոհերի թվում 90 իրանցի կա:

Նմանատիպ նյութեր