820 դիտում
15:06 26-03-2015
Իսպանիայում և Գերմանիայում A 320 ինքնաթիռի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել
Ֆրանսիական Ալպերում Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող կործանված օդանավի որոնողական աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում աշխատում են Գերմանիայի և Ֆրանսիայի ավիացիոն մասնագետներն ու դատափորձագետները: Ընդհանուր առմամբ որոնողոկան աշխատանքներում ներգրավված է մոտ 600 մարդ:
Երեկ ողբերգության վայր են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ղեկավարները: Իսպանիայում և Գերմանիայում եռօրյա սուգ է հայտարարվել:
Բացի Գերմանիայի և Իսպանիայի քաղաքացիներից, օդանավում եղել են նաև Ավստրալիայի, Թուրքիայի, Դանիայի, Նիդերլանդների, Մեքսիակայի, Իրանի, Իսրայելի, Միացյալ Նահանգների և Բելգիայի քաղաքացիներ:
Germanwings-ի ղեկավարը հայտարարել է, որ զոհված ուղեվորների ցուցակը չի հրապարակվելու` հարազատներին մամուլի ուշադրությունից զերծ պահելու համար: Սակայն որոշ զոհվածների անուններ, այնուամենայնիվ, հայտնի են: Օդանավում են եղել Գերմանիայի օպերայի երգիչներ Օլեգ Բրիժակը և Մարիա Ռադները:
Հիշեցնենք, որ A 320 ինքնաթիռը կործանվել է Ֆրանսիական Ալպերում: Օդանավի անկումը տևել է 8 րոպե, սակայն տագնապի ազդանշան օդաչուները չեն ուղարկել: Տագնապ բարձրացրել են կարգավարները, երբ ինքնաթիռն անհետացել է ռադարներից:
Նմանատիպ նյութեր
1132 դիտում
19:17 30-10-2024
Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել
7914 դիտում
21:39 18-06-2017
Պորտուգալիայում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ
1417 դիտում
14:07 01-03-2023
Հունաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, երկրում եռօրյա սուգ է հայտարարվել
Այս բաժնից
919 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ
1072 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
931 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի