Մեքքայում հաջի ուխտավորների միջև առաջացած հրմշտոցից 100 մարդ է մահացել
Առնվազն 100 ուխտավոր է մահացել Մեքքայում տեղի ունեցած հրմշտոցից: Այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուտաաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Մինայի մոտակայքում, որտեղ տեղակայված են հազարավոր մուսուլման հավատացյալների վրանները:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ տուժել է մոտ 400 մարդ: