Սաուդյան Արաբիայում ուխտավորների զանգվածային հրմշտոցի հետևանքով 209 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Բանն այն է, որ Մեկկայից մեկնող գնացքը երկաթուղային կայարանում տևական ժամանակ չի շարժվել` անսարքության պատճառով, իսկ դա պատճառ է դարձել կայարանում առաջացած զանգվածային հրմշտոցի, որից տուժել են 200-ից ավելի մարդիկ, որոնց մեծ մասը կազմել են տարեցներն ու հաշմանդամները: