Զանգվածային ձերբակալություններ Սաուդյան Արաբիայում. ձերբակալվածների մեջ է արքայազն Աբդուլազիզ բին Ֆահդը
Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է ամենաազդեցիկ ու ընդդիմադիր շեյխերից մեկը՝ Սալման ալ-Ավդան, ով հերթական քննադատությամբ է հանդես եկել իշխանությունների հասցեին։
Ինչպես հաղորդում է Newsru.co.il-ը, վերջինս 1994-1999 թվականներին ազատազրկում էր անցկացրել երկրում բարեփոխումների կոչ հնչեցնելու համար։
Վերջին տվյալներով՝ սոցցանցերում նրա գրառումներում շեյխը հույս է հայտնել, որ Քաթարի ու 4 արաբական պետությունների միջև առկա տարաձայնությունները կհարթվեն։
Լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ շեյխի հետ ձերբակալվել են մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեջ է հանգուցյալ թագավոր Ֆահդի որդին՝ արքայազն Աբդուլ Ազիզ բին Ֆահդը։
Իրանական PressTV-ի պնդմամբ՝ այսկերպ սաուդյան ռեժիմը արքայազն Մուհամմեդ բին Սալմանին է պատրաստվում հանձնել իշխանությունը։