Մայրաքաղաքը շարունակում է կահավորվել նոր նստարաններով ու աղբամաններով
Հաստատված հայեցակարգի համաձայն` մայրաքաղաքում շարունակվում են արտաքին տեսքի բարելավմանն ուղղված աշխատանքները: Երևանի համաչափ զարգացման համատեքստում այս տարի ևս «Երևան» ձուլվածքով նոր նստարաններով ու աղբամաններով կահավորվում են բոլոր վարչական շրջանները: Մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչ դարձած նորաոճ նստարանները տեղադրվում են այգիներում, պուրակներում ու հանգստի այլ գոտիներում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից սկիզբ առած այս գործընթացը մեծ սիրով ընդունվեց ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի կողմից: 2015թ. ծրագրով ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կտեղադրվի շուրջ 550 նստարան և 600 աղբաման:
Ընթացիկ տարվա ծրագրի մեկնարկից մինչ օրս 488 նստարան և 575 աղբաման արդեն իսկ տեղադրվել է: