ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուի համար վճարել 148,5 մլն եվրո
Ֆրանսիական ՊՍԺ-ն Մադրիդի «Ռեալի» հարձակվո Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք բերելու նոր փորձ կանի:
Ամռանը «Ռեալը» 118 մլն եվրոյի դիմաց հրաժարվեց վաճառել 30-ամյա պորտուգալացուն: Այժմ ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուի համար առաջարկվող գինը բարձրացնել մինչեւ 148,5 մլն եվրո:
Փարիզ տեղափոխվելու դեպքում Ռոնալդուի տարեկան աշխատավարձը շեշտակի կբարձրանա՝ ներկայիս 20,4 մլն եվրոյի փոխարեն: Ամբողջ գործարքը կկազմի ավելի քան 340,6 մլն եվրո:


