ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային վերականգնել օդային տիրույթի վերահսկողությունը Սև ծովում
ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային վերականգնել վերահսկողությունը և օդային երթևեկությունը Սև ծովի վրայով, որը Կիևը կորցրել է Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո, հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավարի պաշտոնակատար Եգոր Բոժոկը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը խլել է օդային երթևեկության ղեկավարումը, որով իրականացվում էր ողջ Սև ծովի օդային վերահսկողությունը:
«Դրա համար անհրաժեշտ է ստեղծել, այսպես կոչված, ՆԱՏՕ-ի՝ տարածաշրջանային օդային անվտանգության ծրագրին Ուկրաինայի միանալու նախագիծ»,-ասել է նա: