211652_close_icon
views-count25424 դիտում article-date 21:21 03-04-2021

«Դինամո» մարզադահլիճում մեկնարկած Հայաստանի Քիք-բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնության մասնակիցները նախ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ներկա էր Արցախի ԱԺ նախագահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 3-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ Հայատանի Քիք-բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ առաջնության բացումը, մասնակիցները այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին արցախյան բոլոր պատերազմների ժամանակ նահատակված հերոսների հիշատակին:
 
Արդեն «Դինամո» մարզադահլիճում մինչև առաջնության մեկնարկը ելույթով հանդես եկավ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
 
Ներկա էին նաև Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը:
 
Ելույթով հանդես եկավ Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը:
 
Այնուհետև տերունական աղոթք հնչեցրեց հոգևոր հովիվը, ապա մրցաշարը մեկնարկեց:
 
Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, շնորհակալագրերով և պատվոգրերով:
 
Միջոցառման գլխավոր հովանավորն էր «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի ներկայացուցիչը նույնպես ներկա էր մրցաշարին:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 635+
635+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր