1792 դիտում
19:00 21-09-2015
Անկախության ժխտումը քրեականացնող օրինագի՞ծ
Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը սահմանում է պատիժ: Այսինքն, եթե մարդը կասկածի տակ է առնում ցեղասպանության իրողությունը, չի ընդունում որպես պատմական փաստ, ապա ենթարկվում է պատժի: Նման մոտեցումներ ունեն շատ ժողովուրդներ իրենց համար արժեքային նշանակություն ունեցող հարցերի կամ անձերի նկատմամբ: Օրինակ՝ միապետություններում միապետի իրավունքը, առաքելությունը ամրագրվում և պաշտպանվում է օրենքով: Այդպիսով, պաշտպանվում է պետության հեղինակությունը:
Այս մոտեցումը մի ժամանակ ծայրահեղ դրսևորումներ է ունեցել: Առաջնորդները համարվում էին բնության բարձրագույն արարածներ: Իսկ Հռոմի Կալիգուլա կայսրը ավելի հեռու գնալով՝ մտածում էր, թե թագավորները աստվածներ են, իսկ հպատակներւ՝ անասնահոտ: Հոբսի կարծիքով, մարդկային տոհմը բաժանված անասնահոտ է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հովիվը, որը պահպանում է իր հոտը՝ այն խժռելու համար: Այս անմարդկային կաղապարները փշրելու համար բազմաթիվ հեղափոխություններ են տեղի ունեցել՝ խլելով մարդկային միլիոնավոր կյանքեր:
Ներկայում առաջնորդները աստվածներ կամ աստվածային արարածներ չեն համարվում, քննադատվում են մամուլում, հրապարակներում: Խոսքի ազատությունը թույլ է տալիս քննադատել քաղաքական, հրապարակային գործիչներին, երկրի ղեկավարին, կառավարությանը և այլն: Առաջին հայացքից կարելի է քննադատել ամեն ինչ, այդ թվում նաև պետության գոյության իմաստը: Սակայն ցանկացած հասարակություն ունի բարձրագույն, սրբազան, անձեռնմխելի, առանցքային և հիմնարար արժեքներ, որոնց անդրադառնալիս պետք է զսպվածություն ցուցաբերել: Հակառակ դեպքում արժեքը կամ սրբությունը պղծելը կամ արժեզրկելը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ ժողովրդի և հասարակության համար:
Ազատ հասարակությունում այդպիսի անձեռնմխելի արժեք է անկախությունը: Սակայն մեզանում մի ժամանակ շատ էին մարդիկ, որոնք կարծում էին, թե Հայաստանը չի կարող անկախ լինել, չի կարող իր անվտանգությունն ու գոյությունն ապահովել առանց օտար հզորի աջակցության: Ավելին, անկախության արժեքն արժեզրկելու փորձերն այնքան էին խորացել, որ անկախությունը համարում էին բնության մեջ գոյություն չունեցող երևույթ: Այսպիսի մտածողությունը վտանգավոր է մեր պարագայում, քանի որ մեր պետությունը դեռ շատ երիտասարդ է և շրջապատված է անբարյացկամ հարևաններով:
Այս մտահագությամբ առաջնորդվելով, որոշ հրապարակային գործիչներ տարբեր ամբիոններից առաջարկություն են հնչեցնում անկախության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու մասին: Այդպիսով հույս են հայտնում, որ եթե պետության գոյությունն արհամարելու, անկախության դեմ արտահայտվելու համար սահմանվի պատիժ, ապա անկախության դեմ ապուշ-ապուշ խոսողները կսթափվեն և չեն արժեզրկի անկախության գաղափարն ու արժեքը: Սեպտեմբերի 21 շնորհավոր:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
1599 դիտում
10:13 28-01-2014
Օլանդը Թուրքիայում կրկին ընդգծել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կիրառման մասին
1352 դիտում
22:13 02-02-2014
Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը առաջին հերթին կարևոր է թուրք երիտասարդների համար. Ազնավուր
1433 դիտում
14:00 04-09-2014
Ֆրանսիացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել խորհրդարանին
Այս բաժնից
724 դիտում
10:12 17-01-2025
Երևան-Արմավիր ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. Տաշիրում և Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է
919 դիտում
10:10 17-01-2025
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան