211652_close_icon

ՊԵԿ-ում շարունակվում են եկամուտների տարեկան հայտարարագրման շուրջ իրազեկման հանդիպումները

views-count2368 դիտում article-date 11:40 04-11-2025
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը սահմանված էր 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։ ՀՀ հարկային օրենսգրքի (հոդված 156․1) համաձայն, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց համար եկամուտների տարեկան հայտարարագիրը, ներկայացնելու վերջնաժամկետի դրությամբ, նախալրացրել և հանձնել է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:

Մասնավորապես, այս դրույթը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) համար սահմանված վերջնաժամկետը չեն ստորագրել և հանձնել իրենց 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն ինքնուրույն լրացնել կամ խմբագրել արդեն իսկ հանձնված հայտարարագիրը կամ լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն, ապա Կոմիտեն շարունակում է իրազեկման աշխատանքները։

Մասնավորապես․

նոյեմբերի 3-ից սկսած նախատեսված է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ կազմակերպել Երևանում՝ Կոմիտաս 35 հասցեում, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը՝ 16։00-ին։ Հանդիպման ընթացքում մանրամասն կներկայացվեն եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը:

Ի դեպ, հանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված կլինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ համակարգիչներով։ Այն քաղաքացիները, որոնք ունեն բջջային նույնականացման քարտեր (miD), հնարավորություն կունենան, իրազեկման աշխատանքներին զուգահեռ, լրացնել և հանձնել իրենց եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Իրազեկման հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես մասնակցի տվյալներն ուղարկել [email protected] էլ․հասցեին։

Կկազմակերպվեն նաև իրազեկման հանդիպումներ՝ առցանց ձևաչափով, որին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլ․ հասցեին ուղարկել կազմակերպության անվանումն ու կոնտակտային անձի տվյալները։

Հիշեցնենք, որ հարցերի պարզաբանման նպատակով քաղաքացիները նաև կարող են դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին՝ այցելելով կամ զանգահարելով երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն (առանց ընդմիջման)։

Նմանատիպ նյութեր