211652_close_icon
views-count1100 դիտում article-date 22:13 02-02-2014

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը առաջին հերթին կարևոր է թուրք երիտասարդների համար. Ազնավուր

Ֆրանսիայում կայացել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ընթրիքը, որին մասնակցել են քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրը, պատգամավոր ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայի արդարադատության նախարարը: Հավաքին ամենաշատ հնչող հարցը վերաբերում էր ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին: Ֆրանսիայի արդարադատության նախարարը դրա ընդունման ջատագովն է: Նախարարի խոսքով՝ Ֆրանսիայում ներգաղթյալների հանդեպ նկատվող բացասական վերաբերմունքը հաղթահարելու համար շատ կարևոր է հայկական համայնքի դերը, որն արդեն իսկ ինտեգրվել է ֆրանսիական կյանքին` պահպանելով ազգային ինքնությունը: Վառ օրինակը Շառլ Ազնավուրն է: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/hy4/1391255429]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր