Ֆրանսիացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել խորհրդարանին
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել խորհրդարանին:
Ֆրանսիացի պատգամավորը նշել է, որ արդար չէ, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է թե՛ Հայոց ցեղասպանությունը և թե՛ Հոլոքոստը, սակայն քրեորեն պատժելի օրինագիծ է ընդունել միայն Հոլոքոստի վերաբերյալ: Նրա խոսքով՝ Բուայեի խոսքով՝ Ֆրանսիայում դեռ չի ամրագրվել մի օրենք, որը թույլ չի տալիս պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը, բացի Հոլոքոստից:
«Անհրաժեշտ է շտապ ընդունել օրենք, որպեսզի ժխտման նոր դասակարգում կառաջարկի»,-ասել է Բուայեն: