Օլանդը Թուրքիայում կրկին ընդգծել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կիրառման մասին
Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ընդունել շուրջ 1 դար առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի կոտորածը և ընդգծել, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պետք է կիրառել:
Գյուլն էլ իր հերթին հայտարարել է, թե փաստաթուղթը բացասաբար է անդրադարձել Փարիզի և Անկարայի հարաբերությունների վրա և երկու երկրների հարաբերությունները վերակարգավորելու համար Թուրքիան պատրաստ է բացել իր արխիվները հանրության առաջ:
Նշվում է, որ սա վերջին 22 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա: