211652_close_icon

30-ամյա Էդուարդը «Գուսան» ռեստորանում հայհոյանքի համար վնասել է հյուրերից մեկի աչքը

views-count3771 դիտում article-date 16:20 19-09-2015
30-ամյա Էդուարդ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Գուսան» ռեստորանային համալիրում մասնակցելով Էռնեստ Մանուկյանի ծննդյան արարողությանը, հայհոյանք տալու պատճառով վիճաբանել է Էդգար Շաբոյանի հետ, որի ընթացքում Է. Շաբոյանին դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով սեղանին դրված մոխրամանը նետել է Է.Շաբոյանի ուղղությամբ: Այն դիպչել է վերջինիս ձախ աչքին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս, որն արտահայտվել է ձախ աչքի տեսողության ֆունկցիայի կայուն կորստով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր