211652_close_icon
views-count4101 դիտում article-date 15:55 15-04-2015

Սևան քաղաքի դպրոցներից մեկում 59-ամյա ուսուցչուհին վնասել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկի աչքը

59-ամյա Հասմիկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Սևան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի, նույն դպրոցի 8ա դասարանում` ֆիզիկայի դասաժամի վերջնամասում լսելով դասարանում բարձրացած ծիծաղի ձայնը՝ հետ է շրջվել և տեսել, որ այդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանն առանց իրենից թույլտվություն հարցնելու գնացել ու անցել է դասարանի վերջնամասի անկյունում տեղադրված կախիչի հետնամաս: Դասաժամը չընդհատելու համար Հասմիկ Մարգարյանը գրատախտակի մոտից աշակերտական նստարանների միջնամասով հետ-հետ քայլել է դեպի կախիչի ուղղությամբ: Մեսրոպ Խաչատրյանը, կարծելով, որ ուսուցչուհին կարող է մոտենալ իրեն և պատժել, լարված վիճակում սպասել է, թե ուսուցչուհին որ կողմից կմոտենա իրեն, որպեսզի ինքը հակառակ կողմից դուրս գա, փախչի և Մարգարյանը չկարողանա իրեն պատժել: Այն պահին, երբ ուսուցչուհին հասել է կախիչի մոտ, Խաչատրյանը կախիչը հրել է ուսուցչուհու ուղղությամբ, որպեսզի կարողանա դուրս գալ և փախչել: Նույն պահին Մարգարյանը, տեսնելով, որ դասարանի աշակերտների հագուստներով ծանրաբեռնված կախիչը գալիս է իր ուղղությամբ, թեև տվյալ իրադրության պայմաններում պարտավոր էր և կարող էր և հնարավորություն ուներ նախատեսել իր գործողության հետևանքով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի նախատեսել դրանք և դրսևորել է հանցավոր անփություն. կախիչը հետ է հրել իր սկզբնական դիրք, որի հետևանքով հագուստների կախիչը հետ է շպրտվել, մետաղյա ոտնակների վրա կանգնելու ընթացքում կեռիկների հատվածում ընկել է տատանումների մեջ, որի ժամանակ կախիչի հետնամասի մետաղյա կեռիկներից մեկը դիպել է Մեսրոպ Խաչատրյանի ձախ աչքին` նրա առողջությանը անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս` ձախ աչքի շրջանի ակնակապիճների հեմատոմայի, ձախ աչքի վերին կոպի աջ անկյան շրջանի սալջարդ վերքի, ձախ ակնագնդի ենթահոդախախտի` տեսաներվի լրիվ պոկման, դրսային ուղիղ և ստորին թեք մկանների պոկման ձևով, որն էլ հանգեցրել է ձախ աչքի տեսողության լրիվ կորստի: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color][/b]ը տեղեկացավ Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր