8353 դիտում
15:29 09-10-2015
26-ամյա Մհերը «Փարվանա» ռեստորանային համալիրում հարսանիքը կիսատ է թողել եւ գնացել հարսանիքի հյուրերից մեկի տունը թալանելու
26-ամյա Մհեր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրում մասնակցելով համագյուղացու հարսանեկան արարողությանը և օգտվելով այն հանգամանքից, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Սամվել Գարենի Հակոբյանը ընտանիքի անդամների հետ միասին բացակայում են իրենց բնակարանից և նույնպես մասնակցում են նշված առիթին, վերջինիս բնակարանից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ժամը 21-ի սահմաններում դուրս է եկել ռեստորանից, պատահական տաքսի մեքենայով ուղևորվել է Ս. Հակոբյանին պատկանող Կոտայքի մարզի Կամարիս գյուղի տան մոտ, որտեղ պատուհանի ապակին կոտրելով՝ ապօրինի մուտք է գործել հիշյալ տուն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ դեպքի վայրում նկատվել է հարևանների կողմից և դիմել փախուստի:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Չարենցավանի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
6242 դիտում
15:06 06-12-2014
27-ամյա երիտասարդը «Փարավոն» ռեստորանային համալիրում եղբոր հարսանիքի ժամանակ ծեծկռտուք է սարքել
Այս բաժնից
853 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
736 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
631 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին