Հենրիխ Մխիթարյանի 400 հազ. եվրո արժողությամբ նոր Lamborghini մեքենան
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 400 հազար եվրոյով Lamborghini Aventador մեքենա է ձեռք բերել:
Ինչպես հաղորդում է գերմանական Bild-ը, այս գերթանկարժեք մեքենաները հատուկ թողարկվել են Lamborghini և Pirelli ապրանքանիշերի համագործակցության 50-ամյակի կապակցությամբ:
Մեքենան 100 կմ/ժ արագություն է բացում ընդամենը 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է մոտ 350 կմ/ժ: