Իտալացի ոստիկաններին 200 հազար եվրո արժողությամբ Lamborghini ավտոմեքենաներ են տրամադրել
Իտալիայի Բոլոնյա քաղաքի ոստիկանությանը Lamborghini Huracan մակնիշի ավտոմեքենաներ են տրամադրվել: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում կատարելով Nation News-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ լյուքս դասի Lamborghini սպրոտային ավտոմեքենաներ էին տրմաարդվել Հռոմ քաղաքի ոստիկաններին:
620 ձիաուժ հզորությամբ V-20 շարժիչով Lamborghini Huracan-ով ոստիկանները կհետապնդեն հանցագործներին:
Նշենք, որ Lamborghini Huracan ավտոմեքենայի գինը կազմում է 200 հազար եվրո: