«Նիցայի» հարձակվող Դոլբերգի 70 հազ. եվրո արժողությամբ ժամացույցի գողության մեջ բռնվել է նրա թիմակիցը
«Նիցայի» հարձակվող Լամին Դիաբին խոստովանել է, որ ինքն է գողացել թիմակից Կասպեր Դոլբերգի ժամացույցը:
70 հազ. եվրո արժողությամբ ժամացույցը թիմի հանդերձարանից գողացել էին սեպտեմբերի 16-ին: Դոլբերգը գողության մասին հայտնել էր ոստիկանությանը, հետաքննությունը անմիջապես անմիջապես կենտրոնացել է թիմի մյուս խաղացողների վրա, որոնցից Դիաբին դարձել է գլխավոր կասկածյալը:
18-ամյա ֆուտբոլիստը փաստաբանների ներկայությամբ խոստովանել է գողության փաստը, ինչպես նաև ներողություն խնդրել Դոլբերգից և «Նիցայից»: Դիաբին պարտավորվել է փոխհատուցել վնասը:
Սակայն «Նիցան» արդեն կարգապահական գործ է հարուցել 18-ամյա խաղացողի նկատմամբ: Մեծ հավանականությամբ, նրա հետ պայմանագիրը կխզվի:
Նիցայից 30 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրում ծնված Դիաբին ակումբում էր 13 տարեկանից: Այդ մրցաշրջանում նա թիմի հիմնական կազմում դեռ հանդես չէր եկել: