Ռոնալդուն ՄՅՈՒ-ի մարզմանը ժամանել է 200 հազար եվրո արժողությամբ Lamborghini-ով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի այսօրվա մարզմանը ժամանել է 200 հազար եվրո արժողությամբ Lamborghini մեքենայով:
36-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է իր նորամուտին «Մանչեսթեր Յունայթեդում»․ պորտուգալացին երեկ անցկացրել է իր առաջին մարզումը:
Ռոնալդուն թանկարժեք մեքենաների մեծ երկրպագու է, նաև իր հավաքածուում ունի 1.6 միլիոն եվրո արժողությամբ Ferrari, հայտնում է Armsport.am-ը: