211652_close_icon
views-count911 դիտում article-date 18:15 14-09-2015

Վարպետաց դաս՝ մատչելի միջավայր բոլորի համար.

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրավերով այսօր Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպեց և <<Մատչելի միջավայր բոլորի համար>> թեմայով դասախոսություն կարդաց ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող հայ ճանաչված ճարտարապետ Արամ Ալաջաջյանը, ով մասնագիտացել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները քաղաքաշինության բնագավառում կիրառելի դարձնելու հիմնահարցերին: Դասախոսությանը հրավիրված էին և մասնակցում էին պետական կառույցներում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանում աշխատող մասնագետներ, Երևանի գլխավոր ճարտարապետը, երիտասարդ ճարտարապետներ, մասնագիտական բուհի ավարտական կուրսի ուսանողներ, ինչպես նաև՝ <<Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք>>, <<Ունիսոն>>, <<Փյունիկ>> հասարակական կազմակերպությունների ղեկավարները, ովքեր գործունեություն են ծավալում հենց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանման և լուծման համատեքստում: Բանախոսը մասնագիտական լսարանի առջև ներկայացրեց ԱՄՆ-ում քաղաքաշինության ոլորտում մատչելի միջավայր ձևավորելուն ուղղված հաջողությունները, որոնք սկիզբ են առել անցյալ դարի 80-ականներից՝ փուլ առ փուլ զարգանալով և կատարելագործվելով: Հանդիպումն անցավ բավական արդյունավետ, իսկ ակտիվ հարցուպատասխանի ընթացքում Ա. Ալաջաջյանը սպառիչ կերպով պատասխանեց մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպման ավարտին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ողջունելի համարեց Արամ Ալաջաջյանի՝ մասնագիտական փորձառությունը մեզ հետ կիսելու պատրաստակամությունը, նշելով, որ նման հանդիպումներն անհրաժեշտ է շարունակական դարձնել: Նա միաժամանակ առաջարկեց հանդիպման մասնակից հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ խնդրո առարկայի վերաբերյալ քաղաքաշինության նախարարության հետ համագործակցության պայմանագիր ստորագրել միջին և բարձր ռիսկայնության օբյեկտների նախագծերը իրենց կողմից հասարակական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր