211652_close_icon
views-count3236 դիտում article-date 12:00 14-05-2016

Համաշխարհային պրեմիերայից՝ մինչև վարպետաց դաս. դաշնակահար Կարեն Հակոբյանը Հայաստանում է

Երիտասարդ դաշնակահարներին եզակի հնարավորություն տրվեց «Նարեկացի» արվեստի միության կողմից: Միայն մեկ օր, միայն «Նարեկացի» արվեստի միությունում, մայիսի 17-ին՝ ժամը 18:00-ին, երիտասարդ դաշնակահարներին եզակի հնարավորություն է ընձեռվում մասնակցելու ամերիկահայ դաշնակահար, կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի վարպետաց դասին: Աշխարհի տարբեր բեմերում և սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես եկած, բազմաթիվ միջազգային մրցույթների մասնակից և դափնեկիր Կարեն Հակոբյանը ներկա դաշնակահարների հետ կկիսվի իր՝ դեռևս երիտասարդ, սակայն բավականին հետաքրքիր ու հարուստ փորձով: Նա բաց դասի մասնակիցներին կփոխանցի իր մասնագիտական մոտեցումն ու սեփական հայացքը դաշնամուրային կատարման վերաբերյալ: Վարպետաց դասին մասնակցել ցանկացողները կարող են ներկայանալ առանց տարիքային սահմանափակման՝ պատրաստած ունենալով առնվազն 2, ոճով իրարից տարբերվող ստեղծագործություն: Անհրաժեշտ է մինչև մայիսի 16-ը ձեր մասնակցությունը հաստատել՝ զանգահարելով (010) 58 01 05, (011) 20 10 20, (077) 58 05 35, (091) 73 34 02) հեռախոսահամարներով կամ անձամբ ներկայանալ «Նարեկացի» արվեստի միություն՝ Վարդանանց 16/1 հասցեով: Բաց մի թողեք մասնագիտական ինքնազարգացման այս լավ հնարավորությունը: Վարպետաց դասից հետո իր մի քանի կատարումներով ելույթ կունենա Կարեն Հակոբյանը: Մուտքն ազատ է: Հիշեցնենք, որ Կարենը Հայաստան է ժամանել հայ-ճապոնական համագործակցության շրջանակներում, որի շրջանակներում էլ օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում դիրիժոր Հիսայոշի Ինոյեի (Ճապոնիա) և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով է հանդես եկել:

Նմանատիպ նյութեր