211652_close_icon

Արտակարգ դեպք` Լոռու մարզում. տեսախցիկը արձանագրել է խանութներից մեկում 2 հատ կեղծ 50 հազար դրամանոցներով առևտրի պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9031 դիտում article-date 19:10 13-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին,արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 35/5 հասցեում գտնվող «Զարին» հագուստի խանութում մի տղամարդ փորձել է գնումներ կատարել կեղծ թղթադրամներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վաճառողին է տվել երկու հատ կեղծ 50 հազար դրամանոց թղթադրամ և շտապ հեռացել խանութից։ Մեր տեղեկություններով՝ նույն օրը տվյալ անձը մտել է Վանաձորի մի քանի խանութներ և դեղատուն ևս։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր