Ավտովթար Աբովյան քաղաքում Սրբ․ Հովհաննես եկեղեցու մոտ «Hyundai Elantra»-ն կոտրել է բազալտե եզրաքարերն ու հայտնվել կանաչ գազոնում․ հայրն ու նրա 2 որդիները տեղափոխվել են հիվանդանոց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ Սեպտեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել հետիոտնի համար նախատեսված մայթի բազալտե եզրաքարերը ապա առաջ ընթանալով ՝հայտնվել կանաչ գազոնում և մայթին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչներ՝ 48-ամյա Սեմյոն Ա․-ն, 24-ամյա Վալերի Ա․-ն և 19-ամյա Արսեն Ա․-ն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ջուլիետտա Առուշանյանն ու Նարեկ Սահակյանը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Գ․Շամշյանի տեղեկություններով վիրավորները ընտանիքի անդամներ են՝ հայրը և նրա 2 որդիները, իսկ ոստիկանությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ վթարի պատճառներից մեկը մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել և այդ ուղղությամբ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում աշխատանքներ են իրականացվում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։