Գեղանիստ գյուղում արդեն 2 օր է՝ ջրախողովակի վնասման պատճառով խմելու ջուրը կորում է, իսկ «Վեոլիա Ջուր»-ից բնակիչներին պատասխանել են, թե դա իրենց գործը չէ և չի հետաքրքրում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Արդեն 2 օր է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 27-րդ փողոցով անցնող խմելու ջրի համար նախատեսված օգտագործվող ջրախողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս և աննպատակ կորչում։
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «2 օր է խմելու ջուրը կորում է, 2 օր է զանգահարում ենք «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գիծ, այնտեղից պատասխանում են, թե մեր գործը չի, դա ցանցային գիծ է, հետևաբար մենք այդտեղ անելիք չունենք։ Մեր մի քանի անգամ ճշտող հարցին, որ խոսքը փողոցով անցնող խմելու ջրի խողովակի վնասման մասին է, «Վեոլիա Ջուր»-ից պատասխանում են, թե դա մեզ չի հետաքրքրում։
Բա եթե ձեզ չի հետաքրքրում, ինչու ենք մենք ձեզ ջրի սպասարկման համար վճարում, թե ձեր մոտ արդեն գեշ խասյաթ է դարձել միայն փող հավաքելը, իսկ դրա փոխարեն որակյալ սպասարկում չկա։
Եթե դա ձերը չէ, ապա ինչի համար «Վեոլիա Ջուր»-ից եկան ու բոլորիս հետ պայմանագիր կնքեցին։ Պայմանագիր, որի մեջ մտնում էր նաև որակյալ սպասարկումը։ Ձեր ոչ սրտացավ աշխատանքի պատճառով փողոց մեքենա էլ չի կարողանում մտնել։
Երեկ նույնիսկ շտապօգնության կանչ ենք ունեցել, սակայն բժիշկները չեն կարողացել հասնել հիվանդի տուն, մի քանի կիլոմետր ոտքով են գնացել։
Հարգելի «Վեոլիա Ջուր»-ի պաշտոնյաներ, մի փորձեք սպառողին մոլորեցնել․ ձեր գործն է վերացնել այդ վթարված ջրախողովակի խնդիրը, որը բնակիչների տներում չի վնասվել, այլ ճանապարհին է»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին արդեն տեղեկացվել են Արարատի մարզպետ Սևակ Թևոնյանը, Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը և Գեղանիստի վարչական ղեկավար Հակոբ Առաքելյանը, ովքեր արդեն փորձում են իրենց ուժերով խնդիրը լուծել՝ մինչև «Վեոլիա Ջուր»-ը «քեֆը տա» ու որոշի գործը գլուխ բերել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։